Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխներն ու կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ

Մ6-ի՝ Ալավերդի քաղաքի տարածքով անցնող հատվածում տեղափոխվում են հեռահաղորդակցման մալուխներն ու կատարվում են ճանապարհի սպասարկման աշխատանքներ
09.09.2019 | 17:40

Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Ալավերդի քաղաքի վարչական տարածքով անցնող ճանապարհահատվածում շինաշխատանքները շարունակվում են։ Այս պահին կատարվում են «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ի՝ հիմնանորոգման աշխատանքներին խոչընդոտող օպտիկամանրաթելային մալուխների ժամանակավոր վերատեղադրման աշխատանքներ։ Միաժամանակ կապալառու կազմակերպությունը՝ «ԱԱԲ Պրոեկտ» ՍՊԸ-ն, գրեյդերով և տեխնիկական այլ միջոցներով կատարում է ճանապարհի պրոֆիլավորում, հարթեցում՝ ապահովելով ճանապարհահատվածի անցանելիությունը։

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի (Մ6) վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում Թումանյանից մինչև Բագրատաշենի մաքսային անցակետ 51,74 կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Իսկ Մ6 միջպետական ավտոճանապարհի՝ Վանաձոր-Թումանյան 38,45 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգումն ավարտվել է 2018թ. դեկտեմբերին։

Դիտվել է՝ 326

Մեկնաբանություններ